Ներքին 2 տարի առաջ - 19:26 08-08-2024

Թմրանյութի դեմ պայքարող նախարարը պարգևատրել է թմրամիջոց պրոպագանդող հեռուստասերիալին

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ՆԳ նախարարը պատվոգրեր է հանձնել «Կախվածություն» հեռուստասերիալի անձնակազմին։ Իշխանականների այս քայլը, վստահաբար, տեղիք է տալիս ենթադրելու, որ տվյալ հեռուստասերիալը իրենց «սրտով» է, չնայած՝ սերալի եթեր գնալուց հետո այն արժանացել է մի շարք քննադատությունների և ոչ միանշանակ գնահատականների։ Բազմաթիվ հեռուսատադիտողների կարծիքով՝ նշված հեռուստասերիալը թմրանյութերի, դրանց օգտագործման և այլ վատ սովորությունների քարոզ է։

Oragir.News-ը կապ հաստատեց հոգեբան Անի Ապիտոնյանի հետ, ում կարծիքով՝ նման տեսակի հեռուստասերիալ նկարահանելիս շատ կարևոր է մոտեցումը, որից հետո ֆիլմի նպատակը հակառակ էֆեկտ չի ունենա։

«Եթե հեռուստասերիալում տեսարաններ կան, որտեղ ցույց են տալիս, թե ինչպես է պատրաստվում և օգտագործվում այս թմրանյութը, կամ ինչ հաճույք են ստանում դրա օգտագործումից, բնականաբար՝ դրանք դեռահասների վրա կարող են անմիջական ազդեցություն ունենալ։ Այսպես, թե այնպես թեման քննարկվում է։ Եվ շատ կարևոր է, թե ինչպես է մատուցվում այն։ Մեր միջավայրում և հատկապես՝ դեռահասության շրջանում իրապես շատացել է թմրանյութերի օգտագործումը։

Կարևոր է, թե տեսարաններն ինչպես են նկարահանվում։ Այսինքն՝ եթե ցույց են տալիս կոնկրետ գործողություն՝ դեռահասը էլ չի մտածում՝ դա կարելի՞ է, թե՞ ոչ, կամ դա լա՞վ է, թե՞ վատ։ Այդ տեսարանների ներկայացումը կարող է հակառակ բնույթ ունենալ, ինչքան էլ խոսվի վատ կողմերի կամ պայքարների մասին»,-ասաց Անի Ապիտոնյանը։

Հոգեբանը նաև նկատեց, ուր նման ֆիլմեր նկարելու գործում կարևոր է ոչ միայն ռեժիսորի տեսակետը, այլ նաև հենց հոգեբանի, մանկավարժի մասնակցությունն ու ներգրավվածությունը։

Իշխանությունները նման քայլերով ամեն կերպ փորձում են ապացուցել, որ իրենց մեղմ ասած չի հետաքրքրոմ հանրության որևէ արձագանք, բողոք և կարծիք։

Այսպիսով՝ գեղարվեստական որակյալ ֆիլմ ֆինանասավորելու, սկսնակ սցենարիստներին և ռեժիսորներին ստեղծագործելու միջոցներ և հնարավորություններ տալու փոխարեն կառավարությունը գնահատում է մի ֆիլմ, որի ստեղծումից հետո մեր երկրի երիտասարդների շրջանում ավելացել է թմրամիջոցների օգտագործումը և դրանց մասին բուռն քննարկումները։

Հիշեցնենք, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն օգոստոսի 7-ին ընդունել է «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը և «Կախվածություն» հեռուստասերիալի անձնակազմին։ Այս մասին հաղորդում են ՆԳՆ–ից։

Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը՝ նախագիծը համատեղ ջանքերով կյանքի կոչելու և արդյունավետ համագործակցության համար։

Հավելենք նաև, որ ամիսներ առաջ Oragir.News-ը անդրադարձել էր հեռուստասերալին, խոսելով անմիջապես ֆիլմի ռեժիսորի հետ, ով մեզ հետ զրոյցում ասել էր, որ թմրամոլության մասին խոսելիս չեն կարող անմասն մնալ անվանումներ տալուց, և որ անձնակազմի համար այդ տարակածությունները միանգամայն սպասելի էին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով