Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:00 08-08-2024

2 լույսերիս տանում եմ տուն, որ տունս լուսավորվի. ծնվել են հերոս Ավագի զույգ քույրերը

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված Ավագ Ավետիսյանին ծնողները զուգ աղջիկ են ունեցել։ Այսօր նրանք դորս գրվեցին «Շենգավիթ» բժշկական կենտրոնից։
Հերոսի մայրը՝ Աննա Սարգսյանը, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ երկար է սպասել այս օրվան․

«4 տարի սպասել եմ այս ուրախ օրվան, ճիշտ է՝ տղա չի ծնվել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ զույգ աղջիկ է պարգևել։ Ես իմ անվերջանալի կարոտը գտնելու եմ իմ բալիկնեից՝ Լուսեից ու Լիզայից։ Բալիկներս ծնվել են հուլիսի 2-ին ու արդեն 1 ամսից ավելի գտնվում են «Շենգավիթ»ԲԿ-ում։ Շնորհակալ եմ «Շենգավիթ» ԲԿ-իամբողջ անձնակազմից՝ Նաիրա Ավանեսովայից և Սոնա Վարդանյանից․․․»։

Տիկին Աննան 24 տարի առաջ էր առաջին անգամ մայրացել և լույս աշխարհ բերել Ավագին, ունի նաև 21 տարեկան աղջիկ՝ Ասլին, հիմա կրկին նորածիններ․

«Մի քիչ դժվար է, խորթ, բայց վստահ եմ, որ Աստված ինձ ուժ կտա, որ կարողանամ պահել իրենց։ Լիզան ծնվել է 1 կիլոգրամ 300 գրամ, Լուսեն՝ 1 կիլոգրամ 450 գրամ, բայց հիմա Լիզան 1 կիլոգրամ 930 գրամ է, Լուսեն՝ 2 կիլոգրամ 100 գրամ, բայց Լիզան ավելի ճարպիկ է, Լուսեն ավելի համեստ է։ Աղջիկները իրար նման չեն, Լուսես եղբորը նմանություն ունի։ Այսօր մեր լույսերին տանում եմ մեր տուն, որպեսզի տունս լուսավորվի։ 4 տարվա ընթացքում ուրախանություն չենք ունեցել, հիմա կուրախանանք իրենցով․․․»։

Մանրամասները՝ տեսանյությում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով