Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 13:30 08-08-2024

Դեմ եմ, որ ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը ՌԴ-ում դեսպան նշանակվի․ հարցում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը պատգամավորական լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։
Մամուլում էլ շրջանառվում տեղեկությունները, որ Գուրգեն Արսենյանն առաջիկայում ստանձնելու է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և քաղաքացիներին հարց ուղղել, արդյոք կո՞ղմ են, որ ՔՊ-ական պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանը Ռուսաստանում դեսպան նշանակվի։

«Ինձ պետք ա հարյուր տարի, իրանց հետ ոչ մի բան չեմ ուզում»,- պատասխանեց անցորդներից մեկը։ «Իհարկե ոչ»,- ասաց մի կին։ «Այո, որովհետև լավ մարդ ա»,- նշեց մի տղամարդ։ «Ոչ, ՔՊ-ականներին չի կարելի»,- պատասխանեց մեկ այլ կին։ «Երբեք։ Դե ՔՊ-ական է, պարզ է արդեն,մեկնաբանությունները ավելորդ են»,- ասաց մեկ այլ անցորդ։ «Ոչ իրեն ճանաչում եմ, ոչ էլ ուզում եմ ՔՊ-ի մասին բան խոսեմ»,-պատասխանեց մեկ այլ տղամարդ։ «Վատ չի լինի, լավ կարծիքի եմ իր մասին»,- նշեց մի տարեց տարեց տղամարդ։«Բացարձակ։ Էն ինչ ՔՊ-ի հետ է կապված, բացարձակ կողմ չեմ։ «Իմ համար մեկ ա, ոչ մի բան էլ ինձ չի հետաքրքրում, որովհետև ամեն ինչ արդեն համից դուրս ա էկել»,- վրդովված ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։