Ներքին 2 տարի առաջ - 11:55 08-08-2024

Հրազդանի կիրճում ազգությամբ թուրք տղամարդը ձեռքերով և ոտքերով ծեծել է իր 13-ամյա որդուն․ shamshyan.com

Օգոստոսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում մի տղամարդ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցնում 12-13 տարեկան տղայի:

Երեխան ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ պարզվել է, որ վերջինս Թուրքիայի քաղաքացի 13-ամյա Մուխամմադ-Ալի Գ.-ն է, ով հոր՝ 44-ամյա Ռուստամ Նաբիևիչ Գաբիբովի հետ հուլիսի 31-ին Թուրքիայից Վրաստանով մուտք են գործել ՀՀ և բնակություն հաստատել Սեբաստիա փողոցում գործող «Ալեպպո» հյուրանոցում:

Անչափահաս երեխան բաժնում հայտնել է, որ հայրը սպորտային մարզումներ կատարելու ժամանակ դիտողություն է արել իրեն, որից հետո բռունցքով երկու անգամ հարվածել է դեմքին, ոտքերով և ձեռքերով մի քանի անգամ հարվածել մարմնի տարբեր մասերին, ինքը վայր է ընկել և կրկին անգամ հայրը ձեռերով ու ոտքերով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք և ֆիզիկական ցավ:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով