Սպորտ 2 տարի առաջ - 00:15 08-08-2024

Փարիզ-2024. Այս բրոնզե մեդալը լավ հիմք է հաջորդ Օլիմպիական խաղերի համար. Մալխաս Ամոյան

Օլիմպիական խաղերի նորընծա բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը Փարիզ-2024-ի բրոնզե մեդալի համար ուրախ է, սակայն նպատակը մնում է ոսկե մեդալը:

«Թեպետ առաջին Օլիմպիական խաղերս են, սակայն Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ունեցածս հաղթանակներից հետո, իմ մտքին երկրորդ և երրորդ տեղերը չեն գալիս: Այստեղ եկել էի միայն ոսկե մեդալ նվաճելու համար: Սակայն, իրոք, զիջեցի: Չգտա ճանապարհը, թե ինչպես հաղթել կիսաեզրափակչում և պարտվեցի: Փառք Աստծո, որ կարողացա գոնե մեդալ նվաճել: Արժանանում ենք նրան, ինչին որ պատրաստվել ենք: Գուցե ինչ-որ մի տեղ թերացել եմ: Այո, մեդալը կա, բայց սա այն մեդալը չէ, որը ես ցանկանում էի: Առավել ուրախ կլինեի, եթե ոսկին նվաճեի»,- «Արմենպրեսի» թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց ՕԽ բրոնզե մեդալակիրը:

Ամոյանի խոսքով` բրոնզե մեդալի համար գոտեմարտը ևս հեշտ չի տրվել, ամեն ինչ առավել բարդ ընթացք է ստացել 6:5 հաշվի ժամանակ: Ամոյանն այս հաջողության համար շնորհակալությունն է հայտնել լրագրողներին, մարզիչներին, ընկերներին, աջակիցներին ու Աստծուն:

«Այո, այս բրոնզե մեդալը լավ հիմք է հաջորդ Օլիմպիական խաղերի համար: Եթե պարտվեի, գուցե, հոգեբանորեն բարդություններ լինեին հաջորդ մրցաշարերում»,-ասաց նա:

Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ամոյանի մրցակիցը Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանն էր: Ամոյանին հաջողվեց առավելության հասնել 6:5 հաշվով և դառնալ Փարիզ-2024-ի բրոնզե մեդալակիր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան