Ներքին 2 տարի առաջ - 17:40 07-08-2024

Ամուսինս Աբու Դաբիում ոսկին վաճառեց, որ թողնեն վերադառնանք․ Lime Travel-ից տուժածները դեռ ահազանգում են

Oragir.News-ի խմբագրություն Lime Travel-ի հասցեին ահազանգերը մինչև այսօր չեն դադարում։
Օգոստոսի 7-ին հերթական ահազանգը ստացանք Lime Travel տուրիստական ընկերության միջոցով Աբու Դաբի մեկնած քաղաքացուց, ով ևս խաբվել է տուրիստականի տնօրեն՝ Մոնիկա Եղիազարյանի կողմից։

Քաղաքացին, ով մեկնել էր Աբու Դաբի հանգստի պատմում է, որ իրենց դեպքում էլ տուրիստականը հյուրանոցին գումար չի փոխանցել․
«Երեկ Հայաստան եմ եկել Աբու Դաբից մի կերպ հայերի օգնությամբ ,տուրիստական ընկերություն խաբված լինելու պատճառով 2 անչափահաս երեխաներիս հետ մնացել եմ դրսում։ Այդ հյուրանոցում դեռ հայեր կան։ Նրանց այնտեղից թույլ չեն տալիս դուրս գան, քանի որ գումար հյուրանոցին տուրիստականը չի փոխանցել։
Նույնիսկ ամուսինս ոսկին վաճառեց, որ մեզ թողնեն վերադառնանք։ Մոնիկան ասեց, որ տաքսի կուղարկի մեր հետևից, դա էլ չարեց։ Մոնիկայի մայրիկն էլ հերքում է, ասում՝ ես ոստիկանություն կուղարեմ աայդ հյուրանոց, մենք գումարները փոխանցել ենք։ Մի մեքենայի չափ գումար էինք տվել, իբր հանգստանալու համար, ինչ վիճակով եկանք, հասանք Հայաստան»,-ասաց խաբված քաղաքացին։

Նա իր խոսքում նաև հավելեց, որ նույնիսկ տոմսերն են կեղծ եղել․
«Ոչ մի բան չէր արել, առավոտյան ուզում ենք թռնենք, ասում ա՝ էդ տոմսերը կեղծ ա, երեկոյան ես կսարքեմ։7 օր մեզ և հյուրանոցի աշխատակիցներին խաբել է»,-ասաց քաղաքացին։

Ահազանգողը պատմում է, որ հյուրանոցը պարբերաբար բլոկավորում էր իրենց համարների քարտերը, սակայն հետո բարեխղճորեն թողնում էին համար մտնել։
«Մինչև այսօր հյուրանոցի հետ կապի մեջ եմ, ասում են, որ դեռ մի կոպեկ չի փոխանցել։ Մենք էլ հույս չունենք գումարի»,-եզրափակեց նա։

Մեզ ահազանգած քաղաքացին նաև տրամադրեց լուսանկարներ, որտեղ երևում է իր, հյուրանոցի աշխատակիցների և Մոնիկա Եղիազարյանի խոսակցությունները հյուրանոցին գումարը փոխանցելու և չփոխանցեելու մասին։





Հիշեցնենք, որ ավելի վաղ անդրադարձել էինք մեկ այլ խաբված ընտանիքի խնդրին, որոնք մեկնել էին Եգիպտոս 1-շաբաթյա հանգստի և չեն ունեցել ո՛չ հյուրանոց, ո՛չ էլ հետադարձի ավիատոմսեր։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք