Ներքին 2 տարի առաջ - 18:20 06-08-2024

Հետախուզում է հայտարարվել Վեդիի ավագանու՝ հրազենով սպանության փորձ կատարած անդամի նկատմամբ. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի ավագ քննիչ Արտակ Ավագյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արարատի նստավայր, որպեսի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվող Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Կարապետյանի նկատմամբ:

Դատավոր Նարեկ Բեգլարյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը և եթե Ա. Կարապետյանը հայտանբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին, նա կտեղափոխվի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ:

Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանրային քրեական հետախուզում:

Ա. Կարապետանը Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ է, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի մտերիմներից է, իսկ նրատանը քննիչները հայտնաբերել են 2 ատրճանակ, որոնք քննիչի կողմից առգրավվել են:

Հիշեցնենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները որոնում էին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Կարապետյանին: Վերջինս կասկածվում է օգոստոսի 4-ին Արարատի մարզում մի քաղաքացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»