Ներքին 2 տարի առաջ - 16:42 06-08-2024

Խայտառակություն և ոչ պրոֆեսիոնալիզմ․ Հ1-ն արդարանում է հայ ըմբիշների գոտեմարտերը չցուցադրելու համար

Օլիմպիական խաղերում հայ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի ելույթների ժամանակ Հ1-ը ցուցադրել է այլազգի կանանց գոտեմարտեր, ինչը զայրույթի ու դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացրել։ Մարդիկ նշել են, որ ստիպված են եղել ըմբիշների գոտեմարտերին հետևել Տելեգրամ ալիքներով։

Oragir.News-ը խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց Հանրային հեռուստաընկերություն, որտեղից նշեցին, որ Հ1-ը միտումնավոր ոչինչ չի արել։

«Առաջին ալիքն Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ազդանշան ստանում է բացառապես ըմբշամարտի հիմնական գորգից, որտեղ տեղի են ունենում կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը։ Իսկ մեր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում և այդ իսկ պատճառով չեն հեռարձակվել ուղիղ եթերում։ Մեր մարզիկների կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի ելույթները կլինեն Առաջինի ուղիղ եթերում»,- հայտնեցին Հանրային հեռուստաընկերությունից։

Սակայն մարզասերները պնդում են՝ իրենց հարկերով պահվող Հ1-ի որևէ պատճառաբանություն չի ընդունվում։ Մարզասերների համոզմամբ՝ սա ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով