Ներքին 2 տարի առաջ - 23:15 05-08-2024

Ադրբեջանը զինվում է, իսկ ՀՀ վարչապետը հեծանիվ է քշում, հասարակությանը բթացնում. քաղաքագետ

«Ընդհանուր առմամբ՝ պետք է ասել, որ Հայաստանի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունը անմեղսունակության աստիճանի է հասել։ Աշխարհագրական այս բարդ իրավիճակում երկրի ղեկավարը հեծանիվ է քշում, մարզային այցելություններ է անում, ֆեստիվառներ է կազմակերպում»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։

Համբարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հանրության ուշադրությունը շեղում է թե՛ արտաքին, թե՛ ներքին շատ մեծ վտանգներից․

«Էս իրավիճակում ինքը գնում է մարզեր, հասարակությանը բթացնում է, որ մարդիկ չհասկանան՝ ինչ է կատարվում»։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, մասնավորապես, Ռուբինյան-Քըլըչ հանդիպմանը, Համբարյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերություններ, որպես այդպիսին, չկան, կան ադրբեջանա-թուրքական տանդեմի կապեր, իսկ հարաբերություններ ասվածը շատ ճոխ է․

«44-օրյա պատերազմից հետո մենք ընդամենը կատարողի դերում ենք, Ադրբեջանի պահանջները լուռ ու հնազանդ կատարում ենք։ Եվ այս պարագայում որևիցե հարաբերության մասին խոսք լինել չի կարող»:

Քաղաքագետն, անդրադառնալով խոսակցություններին, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ասաց.

«Ադրբեջանը հիմա ակտիվորեն զինվում է, դիմում է սադրանքների, ապատեղեկատվություն է տարածում, որ հայկական կողմը խախտում է զինադադարը։ Չմոռանանք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած կարճատև պատերազմները»,- ընդգծեց Համբարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում