Արտաքին 2 տարի առաջ - 22:18 05-08-2024

Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է 3,9 միլիարդ դոլարի տրանշ

ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 3,9 միլիարդ դոլարի տրանշ։ Միջոցներն ուղղվել են պետական ​​բյուջե, երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին, հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆինանսական ռեսուրսները տրամադրվել են Համաշխարհային բանկի «Աջակցություն պետական ​​ծախսերին՝ Ուկրաինայում կայուն պետական ​​կառավարման ապահովման համար» (PEACE in Ukraine) ծրագրի միջոցով։

Գերատեսչության ղեկավար Սերգեյ Մարչենկոյի խոսքով, այս չվերադարձվող ֆինանսական օգնությունը կօգնի կառավարությանը փոխհատուցել սոցիալական և հումանիտար ոլորտում առաջնահերթ ծախսերը՝ առանց պարտքի բեռի ավելացման: Միջոցները կուղղվեն ուսուցիչների, Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության աշխատակիցների և պետական ​​այլ ծառայողների աշխատավարձերի վճարմանը, ինչպես նաև տեղահանվածներին, ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին և հաշմանդամություն ունեցող անձանց օգնությանը ։

«Սա 2024 թվականին ԱՄՆ-ի ուղղակի բյուջետային աջակցության առաջին մասնաբաժինն է», - ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Telegram մեսենջերում։ Նրա խոսքով, այս տարի Ուկրաինան ԱՄՆ-ից կստանա 7,8 միլիարդ դոլարի ուղղակի բյուջետային օգնություն, ինչը թույլ կտա «վստահորեն անցնել այս ֆինանսական շրջանը»: Ուկրաինայի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարին ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր, ԱՄՆ-ի ուղղակի բյուջետային աջակցությունը կազմել է գրեթե 27 միլիարդ դոլար։ ԱՄՆ-ի վերջին տրանշը՝ 1,15 միլիարդ դոլար, Կիևին տրամադրվել է 2023 թվականի հոկտեմբերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում