Արտաքին 2 տարի առաջ - 21:55 05-08-2024

Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ՝ Վերին Լարսի անցակետի աշխատանքը մի քանի ժամով կդադարեցվի

Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ անցակետի աշխատանքը տեխնիկական աշխատանքների պատճառով մի քանի ժամով կդադարեցվի։ Այս մասին գրում է Newsgeorgia-ն։

Վրաստանի եկամուտների ծառայության տվյալներով՝ օգոստոսի 6-ին ժամը 05:00-ից մինչև 10:00-ն սահմանափակումներ են մտցվելու Կազբեգիի (Վերին Լարս) անցակետի նկատմամբ:

Նախատեսվում է թարմացնել ավտոմատացված պահեստային էլեկտրաբաշխիչ ցանցը։ Այդ կապակցությամբ մաքսային հսկողությունը կկասեցվի, ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ուղևորների շարժը՝ երկու ուղղություններով։

«Աշխատանքների ավարտից հետո Կազբեգիի մաքսակետը կվերսկսի իր աշխատանքը 24/7 սովորական ռեժիմով և ամբողջ հզորությամբ», - հայտնել են վարչությունից։

ՌԴ ԱԻՆ-ի Հյուսիսային Օսիայի վարչությունն իր հերթին հայտարարել է, որ օգոստոսի 6-ի ժամը 01:00-ից սահմանը փակ է լինելու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան