Ներքին 2 տարի առաջ - 15:09 05-08-2024

Ջրային պարեկները Սևանա լճում խեղդվող քաղաքացու են փրկել

Օգոստոսի 4-ի ժամը 15.00-ի սահմաններում Սևանա լճի ափամերձ տարածքում ծառայություն իրականացնող պարեկներին քաղաքացիները հայտնել են, որ Սևանա լճում մարդ է խեղդվում:

Թերակղզու լողափնյա տարածքում ծառայություն իրականացնող կարգախմբի պարեկներից մեկն անմիջապես նետվել է լիճն ու հանել խեղդվող քաղաքացուն, իսկ ժամանած շտապօգնության խումբը Չարենցավան քաղաքի բնակիչ Ա․Հ.-ին ցուցաբերել է անհրաժեշտ բժշկական օգնություն:

Հիշեցնենք, որ ջրային պարեկներն ու փրկարարները հուլիսի 1-ից ուժեղացված ծառայություն են իրականացնում Սևանա լճում և առափնյա տարածքում՝ համագործակցված ու հետևողական ծառայությամբ կանխելով ու հայտնաբերելով իրավախախտումներն ու ապահովելով հանգստացողների և զբոսաշրջիկների անվտանգությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան