Ներքին 2 տարի առաջ - 08:41 05-08-2024

Գազամատակարարման ընդհատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ (ամբողջությամբ), Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրի թիվ 25, 26, 27, 28, 29, 30 փողոցների, Ազատաշեն, Ղուկասավան բնակավայրերի մի հատվածի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, «Գոլդ Գազ», «Վեսպ Գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 09:30-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի 10-րդ փողոցի, հարակից թաղամասերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սովխոզային, Թումանյան, Պանրագործների, Ք.Քրքորյան, Սայաթ-Նովայի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի մի հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ