Արտաքին 2 տարի առաջ - 23:49 04-08-2024

Մեծ Բրիտանիայում անկարգություններ են. ավելի քան 90 ձերբակալված կա

Բրիտանական Սաութպորտ քաղաքի պարային ստուդիայում 3 երեխայի սպանությունից հետո Մեծ Բրիտանիայի մի քանի քաղաքներում անկարգություններ են սկսվել: Գրում է «Ազատությունը»։

Որոշ բնակավայրերում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են գրանցվել, կան վիրավորներ ոստիկանների շրջանում։ Ձերբակալվել է ավելի քան 90 հոգի։

Անկարգություններ են եղել Հալում, Լիվերպուլում, Բրիստոլում, Մանչեսթերում և այլն։ Դրանց մասնակիցներն ավերել են խանութներ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ոստիկանությանը խոստացել է «կառավարական լիակատար աջակցություն» «ատելություն հրահրել փորձող ծայրահեղականների» դեմ պայքարում։

Աջ ծայրահեղականների և ներգաղթի հակառակորդների ցույցերը սկսվել են հուլիսի 30-ին հենց Սաութպորտից։

Վերջին 10-ը տարիների ամազանգվածային անկարգությունները բռնկվել են այն բանից հետո, երբ սոցցանցերում տարածվել է տեղեկություն, թե պարային կենտրոնի վրա հարձակվողը միգրանտ է և արմատական իսլամիստ։ Ոստիկանությունը հերքել է դա՝ ասելով, որ կասկածյալը ծնվել է Մեծ Բրիտանիայում։ Նրա ծնողները Ռուանդայից են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»