Արտաքին 2 տարի առաջ - 18:51 04-08-2024

Հնդկաստանը սկսել է օրական 48 մլն չիպ հզորությամբ կիսահաղորդիչների գործարանի կառուցումը

Հնդկական Tata ընկերությունն արևելյան Ասսամ նահանգում սկսել է կիսահաղորդիչնորի խոշոր գործարանի շինարարությունը։ Այս մասին ասվում է Հնդկաստանի Էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ կառավարության կայքում տեղադրած հաղորդման մեջ։

Նախագծում կներդրվի 270 միլիարդ ռուփի (3,2 միլիարդ դոլար): «Այս գործարանի ենթադրյալ հզորությունը օրական 48,3 միլիոն չիպ է կազմում»,- ասվում է տեքստում։

Գերատեսչության ղեկավար Աշվինի Վայշնավը նշել է, որ «ձեռնարկությունը կդառնա կիսահաղորդիչների հավաքման հնդկական առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման վայր, ներառյալ Wire Bond, Flip Chip և I-SIP տեխնոլոգիաները։ «Այդ տեխնոլոգիաները չափազանց կարևոր են այնպիսի առանցքային ոլորտների համար, ինչպիսիք են ավտոմոբիլային արդյունաբերությունը (հատկապես էլեկտրական մեքենաների), կապը, ցանցային ենթակառուցվածքները և այլն»,- ընդգծել է նախարարությունը։

Կառավարությունը հույս ունի հանրապետությունում ստեղծել կիսահաղորդիչների արտադրության սեփական արդյունաբերությունը։ Այդ նպատակով իշխանությունները ակտիվորեն ներգրավում են օտարերկրյա ընկերություններին՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ, այդ թվում՝ ֆինանսական խթանման միջոցով։ Այսպես, 2023 թվականի հունիսին Գուջարաթ նահանգը պայմանագիր է ստորագրել Micron Technology-ի հետ՝ տարածաշրջանում գործարան ստեղծելու համար, որի ընդհանուր ներդրումները կարող են կազմել գրեթե 3 միլիարդ դոլար: Ակնկալվում է, որ այն կսկսի արտադրությունը 2024 թվականի դեկտեմբերին: Անցյալ տարեվերջին թայվանական Foxconn ընկերությունը հայտ է ներկայացրել Հնդկաստանում չիպերի արտադրություն կազմակերպելու համար։

Նշենք, որ Հնդկաստանի կառավարությունը չիպերի արտադրության գործարան կառուցելու մասին որոշումն ընդունվել է 2023-ին։ Իսկ արտաքին ներդրումների հարցը քննարվել է նաև 2023-ի G20 գագաթաթաժողովի շրջանակներում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում