Արտաքին 2 տարի առաջ - 18:38 04-08-2024

Ուկրաինայի օմբուդսմենը սպանված ռազմագերու հարցով դիմել է ՄԱԿ և ԿԽՄԿ

Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը շտապ դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) և ՄԱԿ-ին՝ ուկրաինացի ռազմագերու սպանության հարցով։ Գրում է «Ազատությունը»։

Օմբուդսմենը դիմել է կառույցներին՝ «արձանագրելու ահաբեկիչ երկրի կողմից մարդու իրավունքների հերթական խախտումը», իսկ ուկրաինական իրավապահ մարմիններին՝ ստուգելու սպանվածի ինքնությունը:

«Համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ պատկերված է ենթադրաբար ուկրաինացի ռազմագերու մարմին, ում գլուխն ու վերջույթները կտրել են ռուսները։ Սա պարզապես ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի Ժնևի կոնվենցիայի խախտում չէ, սա ոչ մարդկային պահվածք է», - հայտարարել է Դմիտրի Լուբինեցը։

Նա շեշտել է, որ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ ոչ մի ռազմագերի չի կարող ենթարկվել ֆիզիկական վնասվածքի, բռնության կամ սպանության։

Նշենք, որ հուլիսի 28-ին համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ռուս զինվորները դաժանորեն խոշտանգում ենթադրաբար՝ ուկրաինացի բանտարկյալին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան