Արտաքին 2 տարի առաջ - 14:17 04-08-2024

ԱՄՆ ամենատարեց ողջ նախագահ Ջիմի Քարթերն ասել է՝ որն է իր միակ նպատակը

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը, որը հոկտեմբերի 1-ին կդառնա 100 տարեկան, ունի մեկ նպատակ՝ գալիք ընտրություններում քվեարկել դեմոկրատների թեկնածու Կամալա Հարիսի օգտին, գրում է The Guardian-ը:

«Ես միայն փորձում եմ այնպես անել, որ կարողանամ քվեարկել Կամալա Հարիսի օգտին», - ասել է Քարթերն այս շաբաթ իր որդուն՝ Չիփին:

Դեմոկրատ Քարթերը, որը նախագահ է եղել 1977-1981 թվականներին, ԱՄՆ-ի ամենատարեց ողջ նախագահն է: Նա հոսփիսային խնամքի տակ է անցել 2023 թվականի փետրվարի 18-ին:

2002 թվականին Քարթերը արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ «միջազգային հակամարտություններին խաղաղ լուծումներ գտնելու, ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջխաղացման և տնտեսական և սոցիալական զարգացմանը նպաստելու տասնամյակների անխոնջ ջանքերի համար»։

2021 թվականին նա Associated Press-ին ասել էր, որ երկարակեցության գաղտնիքը «ճիշտ մարդու հետ ամուսնանալն է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան