Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 09:45 04-08-2024

Հրապարակվել է Արամ Երիցյանի նկատմամբ բռնի ուժ կիրառելու տեսաձայանգրությունը

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և հրապարակել տեսաձայնագրություն, որտեղ երևում է, թե ինչ բնույթի բռնություն է կիրառվում եղբոր՝ Արամ Երիցյանի նկատմամբ․

«Հրապարակում եմ արգելված վայրում կանգառ կատարելու պատճառով եղբորս նկատմամբ բռնի ուժ գործադրելու տեսաձայնագրության մեզ հետաքրքրող հատվածները։

Ուշադրություն․ քնիիչը չի տրամադրել մյուս պարեկային ծառայողի (տուժող ճանաչված պարեկային ծառայողի) տեսաձայնագրող սարքի տեսաձայնագրությունը, քանզի պարեկային ծառայությունից նրան գրությամբ պատասխանել են, որ նշված սարքը եղել է անջատված վիճակում։

Ըստ մեզ, տեսաձայնագրությունը թագցնելու պատճառն այն է, որ դրանով հստակ լսվում է՝ ինչ բնույթի հայհոյանքներ են հնչեցվում եղբորս ու բոլոր արցախցիների հասցեին, ինչպես նաև հստակ երևում՝ ինչ բնույթի բռնություն է կիրառվում եղբորս նկատմամբ՝ նրան աստիճաններով ոստիկանության բաժնի երկրորդ հարկ տեղափոխելիս։ Այս ամենը ցավոք արձանագրված չէ սույն տեսաձայնագրությամբ, քանզի դրա հեղինակը, այսինք՝ պարեկային ծառայողը, ոստիկանության բաժնում եղբորս երկրորդ հարկ տեղափոխելու գործողությանը չի մասնակցել։

Այնուամենայնիվ, մեկնաբանություններում տեղադրված լուսանկարից հստակ երևում է, որ մյուս պարեկային ծառայողի տեսաձայնագրող սարքն ևս եղել է միացված վիճակում։ Ավելին՝ տուժող ճանաչված պարեկային ծառայողն իր ցուցմունքով հստակ նշել է, որ իր տեսաձայնագրող սարքը եղել է միացված վիճակում։

Հիշեցնում եմ, որ եղբորս կալանավորման հարցը կքննարկվի կիրակի օրը՝ ժամը 12։00-ին։ Հասցե՝ ք․ Երևան, Արաշակունյաց 24/1։ Դատավոր՝ Նելլի Բաղդասրյան»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՆԳՆ-ն արձագանքել էր Ռոման Երիցյանի գրառմանը և հերքել տեղի ունեցածը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»