Ներքին 2 տարի առաջ - 16:57 03-08-2024

Հրդեհ է բռնկվել Պռոշյան գյուղում հայտնի «Ամերիկանա» թաղամասի մոտ՝ խաղողի այգիներում. shamshyan.com 

Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի վարչական տարածքում գտնվող «Ամերիկանա» թաղամասի հարևանությամբ՝ խաղողի այգիներում, հրդեհ է բռնկվել:

Պարեկները, հրշեջները և քաղաքացիները նախ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա մարել այն:

Ըստ նախանական տեղեկությունների՝ այրվել է մոտ 1.5 հա խաղողի այգի:

Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Այս պահին հրշեջները հետախուզական աշխատանքներ են իրականացնում, որպեսզի հայտնաբերեն կրակի թաքնված օջախները և մարեն դրանք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով