Ներքին 2 տարի առաջ - 12:37 02-08-2024

Երևանի Արշավիր Շավարշյանի անվան 40-րդ հիմնական դպրոցի բակում ծառ է տապալվել. shamshyan.com

Արդեն 2 օր է՝ Երևանի կենտրոն վարչական շրջանում գործող Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցի բակում տապալված ծառը Երևանի քաղաքապետարանի կանաչապատման բաժնի աշխատակիցների անտարբերության պատճառով մնացել է դպրոցի բակում:

Չորացած ծառը, որը փտած է եղել, արմատից պոկվել ու տապալվել է:

Դպրոցի տնօրինությունը այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանին, Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին, սակայն 2 օր է՝ սայլը տեղից չի շարժվում. ծառը մնացել է տապալված, իսկ դպրոցի բակում կան մի քանի ծառեր, որոնք նույնպես վտանգ են առաջացնում և ամեն պահի հնարավոր է՝ դրանք տապալվեն:

Թե ով պետք է այդ խնդիրը լուծի, դպրոցի տնօրինությունը դեռևս չգիտի:

Եվ դա պետք է արվի մինչև ուսումնական տարվա սկիզբ:

Դպրոցի տնօրինությունն էլ պետք է գոնե մինչև այդ դպրոցի ցուցանակը, որը իր դարն ապրել է, փոխարինի նորով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան