Ներքին 2 տարի առաջ - 17:19 01-08-2024

Օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության համար կկիրառվի dev-fs.amis.am համակարգը

Գործադիրը որոշում է կայացրել, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ հաստատված հավելվածում:

Հայաստանի Հանրապետությունում կրթության համակարգի զարգացումը՝ համաշխարհային գործընթացներին համապատասխան, դարձել է պետական քաղաքականության կարևորագույն գործունեություն:

Զարգացման ժամանակակից միտումները նոր մոտեցումներ և պահանջներ են առաջադրում կրթության որակի բարձրացմանը: Հետևաբար առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես՝ օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության Էլեկտրոնային dev-fs.amis.am համակարգի կիրառումը, հնարավորություն կընձեռի ներգրավել օտարերկրյա դիմորդներին ՀՀ ուսումնական հաստատություններ, ընդլայնել աշխարհագրությունը, ավելացնել օտարերկրյա ուսանողների թվաքանակը, իսկ նույն համակարգում նախատեսվող ՀՀ ուսումնական հաստատությունների մասին համապարփակ տեղեկությունը օտարերկրացիների համար գրավիչ կդարձնեն ՀՀ ուսումնական հաստատությունները, տեսանելի կդարձնեն նրանց կողմից առաջարկվող ծառայությունները (կրթական աստիճաններ, մասնագիտություններ, ուսուցման եղանակներ և լեզուներ, ուսման վարձավճարներ և այլն): Արդյունքում կբարձրանա Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի միջազգային գրավչությունն ու հեղինակությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում