Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:38 01-08-2024

Սպանդանոցների վճարած հարկի մի մասը պետությունը վերադարձնելու է տնտեսվարողին

Կառավարության որոշմամբ, սպանդանոցներին աջակցություն կտրամադրվի։ Ըստ որոշման նախագծի՝ նախատեսվում է սպանդանոցներին մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրել խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման՝ ԱԱՀ-ի գումարի 75%-ի չափով աջակցություն։

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նշեց, որ այս ծրագրի ընդունումը բխում է սպանդանոցներում սպանդը սուբսիդավորելու հարցերը քննարկելու վարչապետի հանձնարարականից, և պայմանավորված է սպանդանոցային սպանդը խրախուսելու, շրջանառության և ավելացված արժեքի հարկ վճարող համարվող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու նպատակով պետական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ։

Նրա խոսքով, այժմ սպանդանոցները գործում են հարկային տարբեր դաշտերում և գտնվում են մրցակցային ոչ հավասար պայմաններում: Այս դեպքում գյուղատնտեսական կենդանիները սպանդի են ենթարկվում սպանդանոցներում, իսկ մսեղիքը սպանդը պատվիրողի կողմից ոչ միշտ է շուկայահանվում սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասախան տրանսպորտային միջոցներով՝ չպահպանվելով մսեղիքի տեղափոխմանը ներկայացվող պահանջները։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ ասել է. «Եթե պայմանական ասենք, որ սպանդանոցային մորթի ենթարկված խոշոր եղջերավոր կենդանու մսի 1 կգ–ն արժեր 2000 դրամ, որի դեպքում ԱԱՀ–ն հաշվարկվել է 400 դրամ, ապա պետությունը տնտեսվարողին դրա 300 դրամը պետական բյուջեից կվերադարձնի նրան»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան