ԵՄ ներկայացուցիչները հանդիպել են ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին
Մարկուս Ռիտերը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի խորհրդականը հանդիպել են ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանին։ Քննարկումը կենտրոնացած է եղել կողմերի միջև համագործակցության ընդլայնման վրա։ EUMA-ն շնորհավորել է գնդապետ Հունանյանին նաև պաշտոնի վերջին բարձրացման կապակցությամբ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը։