Ներքին 4 տարի առաջ - 10:38 26-10-2021

ԳՇ պետի տեղակալը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն ԱԺ կգան. կքննարկվի սահմանի իրավիճակը

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն ու ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը կգան ԱԺ, փակ քննարկում կլինի սահմանին տիրող իրավիճակի և սահմանազատման աշխատանքների առնչությամբ։ ԱԺ–ն այսօր 63 կողմ, 17 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ընդդիմության` նման քննարկում կազմակերպելու առաջարկը։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդն առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ քննարկում անցկացնել:

Նա հավելեց, որ հարակից զեկուցման հնարավորություն կտրվի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց` արդյո՞ք արտաքին գործերի նախարարը ներկա չի լինելու նիստին, քանի որ կան մի շարք հարցեր, որոնք հենց նրա ոլորտին են առնչվում։ Ի պատասխան Ռուբինյանն ասաց, որ ընդդիմության առաջարկը փոխանցել է կառավարությանը և, ըստ էության, կառավարությունը հարկ է համարել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին ու ԳՇ պետի տեղակալին հրավիրել ԱԺ։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը դեռ օգոստոսի 17-ին էր առաջարկել սահմանին տիրող իրավիճակի հարցի առնչությամբ փակ քննարկում կազմակերպել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով