Ներքին 28 րոպե առաջ - 13:40 14-11-2026

Մահափորձ Երևանում, BBC–ում աշխատանքը, Ադրբեջանի հարձակումը, վերադարձ հայրենիք, Երևանի վերափոխումը․ անկեղծ զրույց՝ Մարկ Գրիգորյանի հետ

Ինչո՞ւ Հայաստանը չպաշտպանեց նրան, և ինչո՞ւ Ադրբեջանը Մարկ Գրիգորյանին հռչակեց «ազգի թշնամի»։

«ARTասահման»-ի այս թողարկման հյուրը լրագրող, գրող և BBC-ի նախկին աշխատակից Մարկ Գրիգորյանն է։

Զրույցի ընթացքում անդրադարձել ենք նրա դեմ իրականացված մահափորձին, Ադրբեջանի կողմից իր դեմ սկսված արշավին, BBC-ում աշխատելու տարիներին և Հայաստանից ակնկալած, բայց չստացած աջակցությանը։

Ի՞նչ էր տեղի ունեցել, ինչո՞ւ էր Ադրբեջանը պահանջում հեռացնել նրան BBC-ից, և ինչպե՞ս են այդ իրադարձություններն ազդել նրա կյանքի վրա։

Անկեղծ խոսակցություն, անձնական հիշողություններ և ուշագրավ բացահայտումներ՝ Մարկ Գրիգորյանի հետ։