Ներքին 2 տարի առաջ - 12:08 31-07-2024

Տեխնիկապես հնարավոր չէ․ Հ1-ը հրաժարվել է այսօր եթեր տրամադրել անհետ կորածների ծնողներին

Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է այսօր ուղիղ եթեր տրամադրել 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներին։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք վաղ առավոտից հավաքվել էին Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ։

«Հ1-ի անվտանգության ներկայացուցիչը՝ Հովսեփը, որն իր ասելով պատասխանատու է ներքին կարգապահական հարցերի և այլնի համար, մոտեցավ և ասաց, որ այսօր տեխնիկապես չեն կարող ուղիղ եթեր տրամադրել։ Նա հեռախոսահամար տրամադրեց և ասաց, որ վաղը առավոտյան ժամը 8-ին կապ հաստատենք և ուղիղ եթերի համար ժամ պայմանավորվենք։ Մենք հույս ունենք, որ մեզ չեն խաբի և եթեր կտրամադրեն»,- ասացին ծնողները։

Նրանք խնդիրը փորձել են բարձրաձայնել նաև Զինվորական դատախազությունում, սակայն հասնելով այնտեղ՝ պարզել են, որ վերադասը արձակուրդում է գտնվում․

«Այս պահին ծնողներով քննարկում ենք մեր հետագա անելիքները»։


Հիշեցնենք, որ անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներն ահազանգել էին, որ առանց իրենց համաձայնության ԴՆԹ համընկնում ունեցող տղաների անունները անհետ կորածների ցուցակներից հանվել է, ինչը նշանակում է, որ այլևս միջազգային հարթակներում հարցումներ չեն կարող ուղարկել։

Ծնողները պահանջում են, որպեսզի իրենց տղաների անունները կրկին ավելացնեն այդ ցուցակներում։

Նրանք հանդիպում են պահանջում նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ: Շուրջ 4 տարի իրենց տղաներից լուր չունեցող ծնողները հուլիսի 29-ին նստացույց հայտարարեցին ԱԱԾ շենքի մոտ և 3-րդ օրն է՝ գիշերում են այնտեղ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»