Ներքին 2 տարի առաջ - 23:06 30-07-2024

Արագածոտնի մարզում թափառող շները հարձակվել են 32-ամյա քաղաքացու վրա․ նա տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել «Աշտարակ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, զույգ վերջույթների շրջաններում բազմակի ծակած վերքեր, աջ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ով հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է իրենց բակում գազազած շան հարձակման հետևանքով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ այդ քաղաքացին Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Կարեն Ղ․-ն է։

Տեղում պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 08։15-ի սահմաններում Նոր Երզնկա համայնքի Եղվարդի խճուղի 6/6-րդ հասցեում թափառական թվով 4 շներից մեկը հարձակվել է Կարեն Ղ․-ի վրա, կծել և պատճառել վերը նշված մարմնական վնասվածքները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով