Ներքին 2 տարի առաջ - 17:42 30-07-2024

ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ. Գյումրիում 54 քաղաքացի անանուն հետազոտվել է 4 հիվանդության նկատմամբ

Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում Առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախաձեռնել է հանրային միջոցառումներ:


Հուլիսի 29-ին ՌԴ օգնության ծրագրի շրջանակում Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկաներից մեկը տեղադրվել է Գյումրիում՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռելով անցնելու ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար և անանուն հետազոտություններ: Հետազոտությունները ուղեկցվել են նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից Oragir.News-ին հայտնում են՝ Գյումրիում շարժական բուժախտորոշիչ կլինիկայում անվճար և անանուն հետազոտվել է 54 քաղաքացի:

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը պարբերաբար թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաք Երևանում տարբեր ծրագրերի շրջանակում նախաձեռնում է նման հանրային միջոցառումներ, որոնց նպատակը ոչ միայն դեպքերի հայտնաբերումն է, այլև իրազեկումը։ Անհրաժեշտ է խրախուսել, որպեսզի քաղաքացիները ռիսկային վարքագծի դեպքում հետազոտվեն՝ հիվանդությունները վաղ հայտնաբերելու նպատակով։ Կարևոր է հիշել՝ ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ»։

Հավելենք, որ Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ կազմակերպվող հանրային միջոցառումները անցկացվում են «Աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության բարելավումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան