Ներքին 2 տարի առաջ - 23:38 29-07-2024

Լինելու է նոր ընտրություն. Ռադիոյի նախկին տնօրենը գնում է դատարան

Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր կատարել՝ անդրադառնալով ռադիոընկերության տնօրենի թափուր հաստիքի համալրման համար հայտարարված մրցույթին՝ նշելով, որ հաղթողը կանխատեսելիորեն ինքը չէ և աշխատանքի առայժմ չի վերադառնում։

Oragir.News-ը կապ հաստատեց Խումարյանի հետ՝ պարզելու որոշ չբացված փակագծերի մասին, որոնք տեղ էին գտել իր գրառման մեջ։

«Պիտի խնդրեմ չընկղմվել դատաիրավական մանրամասների մեջ՝ պրոցեսին չվնասելու համար։ Երևույթը, վստահորեն, վարչաիրավական աճպարարություն է։ Այդ մարդիկ 15 տարվա կարգը փոխել են, որ այդ ընտրություններն անցնեն այնպես, ինչպես չեն անցել վերջին 15 տարիների ընթացքում»,- իրավական գնահատականի հարցին ի պատասխան՝ նշեց ռադիոընկերության նախկին տնօրենը։

Նրա խոսքով՝ համակարգում շատ լուրջ նահանջ է գրանցվել դեմոկրատական կառուցակարգերի տեսակետից։

«Անկեղծորեն պիտի ասեմ, որ գրածիս ավելացնելու բան չունեմ այս պահին։ Վստահ եմ՝ դատաիրավական և քրեաիրավական պրոցեսների արդյունքում մենք ընտրությունների արդյունքը չեղարկելու ենք, և լինելու են նոր ընտրություններ նորմալ կարգով, որը, վստահ եմ, կհաղթեմ»։

Հարցին՝ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ընտրությունների անցկացման գործընթացում, Խումարյանը մանրամասնեց․

«Նախկինում եղել է անկախ ընտրիչների հանձնաժողով, որը կոչվել է ժամանակավոր մրցութային անկախ հանձնաժողով․ Հանրային հեռարձակողների, ռադիոյի և հեռուստատեսության բոլոր տնօրենները վերջին 15 տարիներին ընտրվել են այդ հանձնաժողովի ընթացակարգով, այդ թվում՝ ես 2019 թվականին։

Հիմա խորհուրդն է անցկացնում ընտրությունը․ խորհրդի վեց անդամներից 4-ը այս կամ այն կերպ կապված են իշխանության հետ։ Արա Շիրինյանը «ՔՊ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ է, Վահագն Թևոսյանը «ՔՊ» նախկին պատգամավոր է, Արփի Ոսկանյանի ամուսինը եղել է «ՔՊ»-ի ընտրացուցակով պատգամավորի թեկնածու և Վասակ Դարբինյանը, որի վերջին աշխատատեղը խորհուրդ գալուց առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթն էր՝ «ՔՊ» առաջնորդի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը»։

Ինչպես պարզ է դառնում Գարեգին Խումարյանի գրառումից, իրավաբանները համապատասխան հայցեր են պատրաստվում՝ դատարան դիմելու և արդյունքը բողոքարկելու նպատակով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան