Ներքին 2 տարի առաջ - 21:11 29-07-2024

Եթե ինչ-որ բանից դժգոհ եք, դիմում գրեք. Գյումրի ԲԿ-ի աշխատակիցները ամիսներով աշխատավարձ չեն ստանում

Արդեն տևական ժամանակ է Oragir.News-ը տարբեր ահազանգեր է ստանում «Գյումրի» բժշկական կենտրոնի բուժաշխատողներից։ Այս բուժհիմնարկում հիմնական խնդիրը բուժաշխատողների նկատմամբ տնօրինության կողմից անհարգալից վերաբերմունքն է։

«Հարգանք հասկացությունը չկա, մտածում են դու իրենց ստրուկն ես։ Աշխատավարձերը չգիտես ինչի ձգձգում են... մի ժամանակ ասում էին՝ հիվանդանոցը ահռելի պարտքեր ունի, էդ սուտը էլ չանցավ, հետո աշխատողների աչքերին սկսեցին թոզ փչել, իբր հաշիվների վրա կալանք է դրած։ Ես չգիտեմ՝ ինչ անուն տամ, ամիսներով աշխատավարձ չեն տալիս, տալուց էլ՝ կիսատ-պռատ։ Ղեկավար կազմը իսկական խուլիգաններ են, ուղղակի «կրիշ» ունեն, դրա համար էլ շարունակում են սողալ-դողալով առաջ գնալ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է «Գյումրի» բժշկական կենտրոնի աշխատակիցներից մեկը, ում խնդրանքով՝ անունը չենք հրապարակում, որովհետև կարող են աշխատանքից ազատել։

«Մեզ անընդհատ ասում են՝ եթե ինչ-որ բանից դժգոհ եք, դիմում գրեք, ձեր տեղը լրացնողներ կան, մենք աշխատող գտնելու կարիք չունենք»,- ասում է մեկ այլ բուժաշխատող։

Բուժհաստատության նախկին աշխատողներից մեկն էլ ասում է, որ շատ խիստ է դրված, որ հիվանդանոցի բարքերը, հիվանդանոցում կատարվածը դուրս չգա հիվանդանոցի պատերից։

«Ժողովների ժամանակ սպառնում են, ահաբեկում, որ մարդիկ իրենց դժգոհությունը չարտահայտեն։ Կոպեկներով աշխատեցնում են, էն էլ կիսատ-պռատ վճարում։ Ով էլ, որ համարձակվի մի բան ասել, կամ հարցնել՝ դռան տեղն են ցույց տալիս։ Հիվանդանոցում բարդակ է, ամեն ինչ բարձիթողի է մատնված։ Երեք տարի է ռեմոնտ են անում, թազա փող լվալու ձև է։ Վիրահատական գործիքների ախտահարումը ոչ պատշաճ է կատարվում, մի խոսքով՝ էս հիվանդանոցի ամեն ինչը խնդիր է։ Իսահակյանը Նազելի Բաղդասարյանով վեր-վեր կթռնի, ինչ ուզում անում են, ոնց ուզում անում են... էսօր մուրճն էլ է իրենց ձեռքը, մեխն էլ»,- շարունակում է նախկին բուժաշխատողը։

Գյումրի բժշկական կենտրոնից ասում են, որ բացառված է, որ բուժաշխատողները աշխատավարձ չստանան, դա աբսուրդ է, բայց փաստն այն է, որ մեզ դիմած բուժաշխատողները շեշտում են, որ աշխատավարձ ստանում են ուշացումներով ու մաս-մաս։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»