Արտաքին 2 տարի առաջ - 20:39 29-07-2024

Պայթյուն է որոտացել Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում գտնվող քիմիական գործարանում. կա 14 տուժած

Պայթյուն է որոտացել Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքի խոշորագույն քիմիական գործարանում, որը պատկանում է BASF ընկերությանը։ Գրում է Bild պարբերականը։

Bild-ը տեղեկացրել է, որ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը հետագայում մարվել է։

«Միջադեպի հետևանքով 14 աշխատակիցներ ստացել են թեթև վնասվածքներ և որպես նախազգուշական միջոց՝ տեղափոխվել գործարանի պոլիկլինիկա», - հայտնում է պարբերականը:

Քաղաքային իշխանություններն ու հրշեջները վտանգի մասին նախազգուշացումներ են հրապարակել՝ կապված այրման նյութերն օդ արտանետվելու հետ։

Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ