Ներքին 2 տարի առաջ - 13:10 29-07-2024

Մայրը մնաց մենակ․ ավտովթարից մահացած 20-ամյա Արմենը զինվոր էր, հայրն էլ քովիդից էր մահացել

Այսօր կեսգիշերին Վայոց ձորի մարզում ավտովթարի հետևանքով մահացած 20-ամյա Արմենը զինծառայող էր, ընտանիքի միակ որդին։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ մահացածն ապրում էր Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղում։

«Տարիներ առաջ հայրը կորոնայից մահացավ, մնացել էին ինքն ու մայրը։ Քույրերը ամուսնացած են։ Արմենը ժամկետային զինվոր էր, բայց պայմանագիր էր կնքել, 2 տարվա փոխարեն 3 տարի պետք է ծառայեր։ Եթե չեմ սխալվում՝ Ջերմուկում էր ծառայում։ Իրենք արմատներով մեր հարևան Կեչուտ գյուղից են, բայց ապրում էին Գնդևազում։ Շատ լավ, շնորհքով ընտանիք էին։ Սարսափելի է, մայրը մնաց մենակ»,- մեզ հետ զրույցում ասաց Գնդևազի բնակիչներից մեկը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 29-ին, ժամը 00:37-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կեչուտ գյուղի խաչմերուկի մոտակայքում Volkswagen-ը բախվել է գովազդային վահանակի սյանը․ 20-ամյա վարորդը տեղում մահացել է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան