Ներքին 2 տարի առաջ - 14:07 29-07-2024

Երևանում 54-ամյա տղամարդը 29-ամյա կնոջը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել

Հուլիսի 27-ի գիշերը՝ ժամը 22.07-ին, «Աստղիկ» բժշկական կենրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել կտրած-ծակած վերքերով՝ 29-ամյա կին և ձեռքի կտրած-ծակած վնասվածքով՝ 58-ամյա տղամարդ:

Ժամը 22.40-ին հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև 54-ամյա տղամարդու:

«Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բաբաջանյան փողոցի հասցեներից մեկում 29-ամյա կնոջը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 54-ամյա տղամարդը, իսկ 58-ամյա տղամարդու ձեռքը վնասվել է դանակահարված կնոջն օգնելու ժամանակ:

54-ամյա տղամարդը սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում