Ներքին 2 տարի առաջ - 13:44 28-07-2024

Մխիթար Հայրապետյանն այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Հայաստանում գործունեություն ծավալող հերթական հանրաճանաչ ընկերություններից մեկի՝ Grid Dynamics-ի հայաստանյան գրասենյակ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Միհրան Մինասյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել նորաբաց գրասենյակում, խոսել աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության առաջնահերթություններին ու հեռանկարային ծրագրերին։

Նշվել է, որ Grid Dynamics Armenia-ն համագործակցում է մի շարք հայտնի ու համաշխարհային բրենդների հետ։ Հայաստանյան գրասենյակի բացման օրից մինչ այժմ ընկերության հայաստանյան թիմը համալրվել է ևս 100 մասնագետներով՝ հասնելով մոտ 300-ի։ Իսկ աշխարհի 18 երկրներում տեղակայված գրասենյակներում աշխատում է ոլորտի ավելի քան 4000 մասնագետ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում համագործակցության մի շարք հնարավորություններ։ Նախարար Հայրապետյանը կարևորել է նման այցերը՝ ձեռքը ոլորտի զարկերակին պահելու տեսանկյունից: Նախարարը ընկերությանը ներկայացրել է ԲՏԱ ոլորտում նախարարության առաջնահերթությունները, մանրամասնել առաջիկա պլանները և տեսլականը: Ընկերության ներկայացուցիչներն, իրենց հերթին, ընդգծել են՝ Հայաստանը ընկերությունը զարգացնելու, նոր տաղանդներ ներգրավելու տեսանկյունից բարենպաստ երկիր է։ Առանձնացվել է այն ծրագրերի կարևորությունը, որոնք նպաստում են ընկերության աճին: Խոսվել է նաև խնդիրներից, դրանց լուծման տարբերակներից, նախարարությունից ակնկալվող աջակցությունից:

ՀՀ ԲՏԱ նախարարության ներկայացմամբ՝ Grid Dynamics-ը թվային տեխնոլոգիական ծառայությունների մատակարար է, որը խթանում է Fortune 1000 ցանկում ընդգրկված ընկերությունների մրցակցային աճը: Ընկերությունն առաջարկում է թվային վերափոխման խորհրդատվություն և դրա իրականացում, մեծ տվյալների վերլուծություն, որոնման, արհեստական բանականության, ամպային տեխնոլոգիաների ներդրման և հավելվածների արդիականացման ծառայություններ:

Նշվում է է, որ 2022-ից իր գործունեությունը Հայաստանում սկսած ընկերությունն արդեն հասցրել է ընդգրկվել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների 20 ամենախոշոր հարկատուների շարքում:

Grid Dynamics-ը հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սիլիկոնյան Հովտում։ Grid Dynamics-ը գրասենյակներ ունի նաև Մեքսիկայում, Միացյալ Թագավորությունում, Եվրոպայում և Հնդկաստանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում