Արտաքին 2 տարի առաջ - 13:07 28-07-2024

Կալիֆոռնիայի հյուսիսում բռնկված հրդեհը Լոս Անջելեսի չափ տարածք է ոչնչացրել

Հազարավոր հրշեջներ, որոնք պայքարում են Կալիֆոռնիայի հյուսիսում անտառային հրդեհի դեմ, շաբաթ առավոտյան օգնություն են ստացել են եղանակային պայմաններից՝ հրդեհի չափերի մեծացումից ընդամենը մի քանի ժամ անց, որը Լոս Անջելեսի չափ տարածք է այրել, հաղորդում է CBS News-ը: Փոխանցում է News.am-ը։

Սա Միացյալ Նահանգների արևմուտքում և Կանադայում քամու և շոգի պատճառով բռնկված մի քանի հրդեհներից մեկն է:

Շաբաթ օրը գրանցված ավելի ցածր ջերմաստիճանը և խոնավության մեծացումը կարող են օգնել դանդաղեցնել հրդեհի տարածումը, որը Park Fire անունն է ստացել, այն Կալիֆորնիայի այս տարվա ամենամեծ հրդեհն է:

Ձերբակալվել է մի մարդ, որին կասկածում են հրդեհի բռնկման մեջ, որը պարկում սկսվել էր չորեքշաբթի կեսօրին և շաբաթ օրը 6,400 ակրից հասել ապշեցուցիչ 350,000 ակրի (141,6 հազ․ հա) և տեղայնացվել 10%-ով։

Եղանակային պայմանները բարելավվում են, բայց դա կարող է և ազդել, և չազդել հրդեհների վրա, ասում է Քոլեջ պարկի Եղանակի կանխատեսման ազգային ծառայության օդերևութաբան Մարկ Չենարը:

«Մինչև հաջորդ շաբաթվա կեսերը սպասվում է միջինից ցածր ջերմաստիճան, բայց դա չի նշանակում, որ հրդեհները կվերանան», - ասել է նա:

Ներկա դրությամբ ավելի քան 130 շինություն է ավերվել, հազարավոր կառույցներ վտանգի տակ են, և Կալիֆորնիայի չորս շրջաններում՝ Բաթում, Պլումասում, Թեհամայում և Շաստաում, տարհանում է հայտարարվել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի