Ներքին 2 տարի առաջ - 11:12 28-07-2024

Կոտայքում դիմակավորված անձինք մտել են 66-ամյա տղամարդու բնակարան, ծեծի ենթարկել նրան և գողացել մոտ կես միլիոն դրամ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Հրազդանի բաժին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Սաշա Հ․-ն և հայտնել, որ անհայտ անձը մտել է իր տուն և ծեծի ենթարկել իրեն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Սաշա Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 03։00-ի սահմաններում 2 դիմակավորված անհայտ անձինք լոգարանի պատուհանից մուտք են գործել իրեն պատկանող տուն, ննջասենյակում կպչուն ժապավենով կապել են ձեռքերը, որից հետո ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պահանջելով հայտնել գումարի գտնվելու վայրը, որից հետո հայտնած վայրից հափշտակել են մոտ 500 հազար դրամ գումար և շարունակել տան այլ վայրերում գումար փնտրել, որի ընթացքում Սաշա Հ․-ն, օգտվելով նրանց անուշադրությունից, ննջասենյակի պատուհանից դուրս է եկել բակ և գնալով հարևանի տուն, վերջինիս հեռախոսահամարով զանգահարել է ոստիկանություն, իսկ դիմակավորված անձիք այդ պահին դիմել են փախուստի, իրենց հետ հափշտակելով նաև տան հյուրասենյակում գտնվող տեսախցիկների տեսանկարահանող սարքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան