Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:44 26-07-2024

Գռեհիկ ու անմակարդակ. հայկական գովազդային մտքի նոր բարձունքը

Վերջին շրջանում Հայաստանում գործող մի շարք խանութ-սրահներ կրկնօրինակում են արտերկրում մեծ դիտումներ ապահովող գովազդները, որոնք մեր հասարակությունը, մեղմ ասած, չի ընդունում և բուռն քննադատությունների է արժանացնում։ Ահա նման մի դեպք է AppZone խանութ-սրահի օրինակը, որի գովազդները հասարակության շրջանում տհաճության զգացողություններ են առաջացրել՝ ելնելով իրենց գռեհիկ, անմակարդակ բովանդակությունից: Երեկվանից տարբեր օգտատերեր քննարկում և քննադատում են խանութ-սրահի գովազդը՝ հեգնելով, թե հայկական գովազդային միտքը նոր բարձունքներ է գրավում։

Այսօր Oragir.News-ը զրուցեց հայտնի բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանի՝ haydalek-ի հետ, որի էջում ևս տարբեր գովազդներ են տեղադրվում։ Նրա խոսքով՝ գովազդը ընդհանրապես չի աշխատում, եթե մարդկանց մոտ ավելի շատ տհաճ էմոցիաներ է արթնացնում։

«Հնարավոր է՝ իրենք իրենց target-ը (թիրախը) ունեն, ինչը իրենց համար նորմալ է։ Այսինքն՝ աշխատում են նրա հետ, ինչ ունեն և ավելի լայն մասշտաբներ ձեռք բերել չեն ուզում»։

Մեր հարցին՝ արդյոք նման բովանդակությամբ այլ խանութներ կան, որոնց մոտ նման գովազդը հաջողել է, բլոգերը նշեց․

«Չեմ նկատել այլ օրինակ։ Մեկ-երկու անգամ ես էլ եմ նկատել նույն խանութի գովազդը և հատուկ նշել եմ՝ «ինձ հետաքրքիր չէ», որ գովազդը էլի չբերի էջիս։ Ինքս չեմ ասում՝ լավն է, կամ վատն է, բայց իմը չէ, ես այդպես չէի անի․ իմը պիտի դրականը տա»,- եզրափակելով զրույցը՝ ասաց բլոգերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով