Ներքին 2 տարի առաջ - 18:37 26-07-2024

Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին, որի մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել. shamshyan.com  

Այսօր՝ հուլիսի 26-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի գլխավորությամբ քաղաքացու ահազանգին օպերատիվ արաձագանքելու շնորհիվ զինաթափել են մի քաղաքացու։

Էջմիածին-Երևան երթուղու ուղևորը դեպի Երևան ընթանալիս նկատել է, որ մի քաղաքացի նստել է տրանսպորտ, ում մոտ զենք-զինամթերք են նկատել։ Այդ քաղաքացին ահազանգում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցում են ՊԾ Արմավիրի մարզի գումարտակ։

Տեղի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղ․ Գրիգորյանի գլխավորությամբ հաշված րոպեների ընթաքում հասնում են Էջմիածին քաղաքի նշված վայր, սակայն պարզում են, որ «Գազել»-ը ուղևորվել է Երևան։

Տեղում պարեկները, հետո նրանց միացած ոստիկանության Վաղարշապատի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ ճշտում են «Գազել»-ի համարանիշը և ուղևորվում դեպի Երևան, որպեսզի ճանապարհին եթե հայտնաբերվի, կարողանան կասկածելի քաղաքացուն ստուգեն, թե արդյոք տեղեկությունը հավաստի էր։

Վաղարշապատի պարեկներն ու ոստիկանները տեսնելով, որ այդ «Գազել»-ն արդեն Արմավիրի մարզից մտել է Երևան, այդ մասին տեղեկացնում են Երևանի իրենց գործընկերներին ու արդեն Արգավանդում պարեկները կարողանում են պրեֆեսիոնալ ձևով վնասազերծել այդ քաղաքացուն։

Նա Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Վլադիմիրի Ս․-ն է։

Նրա մոտ հայտնաբերվում է ատրճանակ և գաղտնի փականով դանակներ։

Քաղաքացին բերման է ենթարկվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»