Ներքին 2 տարի առաջ - 18:13 26-07-2024

Սաղաթելյանը Նիդերլանդներում հայ համայնքի հետ խոսել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներից

Բրյուսել կատարած աշխատանքային այցից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարճատև այցով գտնվում է Նիդերլանդների Թագավորությունում, որտեղ վերջինս հանդիպել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Իսա Քահրամանի, ինչպես նաև Ալմելոյի ու շրջակայքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Պատգամավորի հետ հանդիպման առանցքում եղել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և բոլոր գերիների ազատ արձակման, միջազգային ճնշման ավելացման եղանակով Ադրբեջանական ագրեսիայի զսպմանն առնչվող հարցերը։

Հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում միասնական աշխատանքի անհրաժեշտությանը, Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում առկա խնդիրներին։

Քննարկմանը կարևոր տեղ են զբաղեցրել նաև Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանության կարևորությանը, ինչպես նաև Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և, առհասարակ, բոլոր գերիների՝ միջազգային ճնշմամբ ազատ արձակմանն առնչվող հարցերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան