Արտաքին 2 տարի առաջ - 13:33 26-07-2024

Տեխասում ձերբակալվել է հայտնի թմրաբարոն 76-ամյա Իսմայիլ «Էլ Մայո» Զամբադան

Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում ձերբակալվել է աշխարհի ամենահայտնի թմրաբարոններից մեկը՝ մեքսիկական ազդեցիկ «Սինալոա» կարտելի առաջնորդ Իսմայիլ «Էլ Մայո» Զամբադան։ Ավելի վաղ ԱՄՆ-ի թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը մինչև 15 միլիոն դոլար պարգև էր առաջարկել Զամբադային ձերբակալման հանգեցնող տեղեկությունների համար:

76-ամյա Զամբադան «Սինալոա» կարտելը հիմնել է թմրաբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանի հետ, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման և ներկայումս գտնվում է ԱՄՆ բանտում։

Գուսմանի որդին՝ Խոակին Գուսման Լոպեսը, ձերբակալվել է Զամբադայի հետ, հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ Երկուսն էլ ձերբակալվել են Տեխասի մասնավոր օդանավակայաններից մեկում, հաղորդում է BBC-ն:

ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը նշել է, որ Զամբադան և Լոպեսը ղեկավարում են «աշխարհի ամենադաժան և հզոր թմրակարտելներից մեկը»։

Փետրվարին ԱՄՆ իշխանությունները Զամբադային մեղադրանք էին առաջադրել ֆենտանիլ պարունակող նյութի արտադրության և տարածման դավադրության համար:

ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ Զամբադան Մեքսիկայում մի քանի օրինական ձեռնարկությունների սեփականատեր է, այդ թվում՝ կաթնամթերքի ֆերմա, ավտոբուսային ընկերություն և հյուրանոց։

Բացի ֆենտանիլի թրաֆիքինգի մեղադրանքներից, նա նաև մեղադրվում է Միացյալ Նահանգներում սպանության, առևանգման, փողերի լվացման և կազմակերպված հանցավորության համար:

Զամբադան տասնամյակներ շարունակ կարողանում էր ճողոպրել ԱՄՆ իշխանություններից, բայց, ըստ առկա տեղեկությունների, իր որոշմամբ էր եկել Տեխաս:

Wall Street Journal-ը, վկայակոչելով մեքսիկացի և ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է, որ թմրաբարոնին խաբեությամբ ինքնաթիռ է նստեցրել «Սինալոա»-ի ղեկավարներից մեկը՝ ՀԴԲ-ի և ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության կողմից իրականացվող գործողության շրջանակում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան