Արտաքին 2 տարի առաջ - 18:45 25-07-2024

Հարավային Կորեայում հրդեհ է բռնկվել Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով փուչիկների պատճառով

Սեուլի արվարձանում ոչ մեծ բռնկում է տեղի ունեցել բնակելի շենքերից մեկի տանիքում ԿԺԴՀ-ից արձակված աղբով լի փուչիկների պատճառով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ «Չունան իլբո» թերթի՝ հուլիսի 24-ին Հյուսիսային Կորեան արձակել է աղբով մոտ 480 փուչիկ Հարավային Կորեայի ուղղությամբ։ Դրանցից մեկը վայրէջք է կատարել Կոյան քաղաքի բնակելի շենքի տանիքին։ Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 14:36-ի սահմաններում։ Հրդեհի պատճառ է դարձել պայթուցիչը, որն ամրացված է եղել փուչիկն աղբով տոպրակին կապող պարանին։

Դեպքի վայր են ժամանել 28 հրշեջ և 11 միավոր հատուկ տեխնիկա։ Կրակը տարածվել է 6 քմ տարածքում և մարվել 25 րոպե անց, ոչ ոք չի տուժել։

Թայմերով պայթուցիկ սարքն օգտագործվում է, որպեսզի թափոնները ցրվեն ավելի մեծ տարածքով։

Հուլիսի 24-ին Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով բեռնված փուչիկն ընկել էր Հարավային Կորեայի նախագահական պալատի մոտ։ Փորձագետները վտանգավոր կամ թունավոր նյութեր չեն հայտնաբերել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»