Ներքին 2 տարի առաջ - 14:57 25-07-2024

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Ֆասթ Բանկի աջակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգայինհամալիրում օրերս կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ միահյուսվել են դասական սիմֆոնիկ երաժշտությունն ու փոփի արքա, լեգենդար Մայքլ Ջեքսոնի հանրահայտ ստեղծագործությունները: «Billie Jean»-ը, «Remember the Time»-ը, «You Are Not Alone»-ը և Ջեքսոնի մյուս գլուխգործոցները հնչել են տարբերվող մատուցմամբ ու լուծումներով՝ հարստացված հայկական դուդուկի ելևէջներով։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վստահեցնում է` «Սիմֆոնիկ Ջեքսոնի» նման նախագծերն օգնում են ավելի շատ մարդկանց ճանաչել սիմֆոնիկ երաժշտությունը և նվագախմբի աշխատանքը․

«Մենք հավատում ենք երաժշտության ուժով մարդկանց միավորմանը և ներքին կատարելագործման ու հոգևոր վերելքի ձգտմանը: Ֆասթ Բանկը և Ֆասթեքսը մեծ սիրով արձագանքեցին աջակցելու մեր խնդրանքին, համերգի մեր գաղափարին:

Իսկապես շնորհակալ եմ մեր գաղափարակիցներին», - ասել է Սերգեյ Սմբատյանը։

Բարձրակարգ երաժշտությունն ավելի ճանաչելի դարձնելու, համաշխարհային լեգենդների ստեղծագործությունները հայկական բեմերից և հայկական ելևէջներով հանդիսատեսին ներկայացնելու գաղափարը կարևորելով՝ «Սիմֆոնիկ Ջեքսոնի» գլխավոր գործընկեր Ֆասթ Բանկն ապագայում ևս շարունակելու է աջակցել մշակութային նմանատիպ նախագծերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով