Ներքին 2 տարի առաջ - 11:52 25-07-2024

Կընդլայնվի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցողների շրջանակը

Կառավարությունը կընդլայնի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը։ Կառավարության հուլիսի 25-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ ծառայությունների ամբողջական փաթեթից օգտվող 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց տարիքային շեմը 36-ից կբարձրացվի մինչև 40 տարեկանը ներառյալ:

«Բացի դրանից, ընդլայնվում է երկրորդային անպտղություն ունեցող մեր շահառուների շրջանակը։ Եթե նախկինում սահմանվում էր, որ միայն սահմանամերձ բնակավայրերի մեր քաղաքացիներն իրավունք ունեին օգտվելու այս հնարավորությունից, հիմա այս սահմանափակումը դուրս է գալիս և բոլորը կարող են օգտվել։ Կարգավորվել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության տրամադրման կարգը»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարը նաև ներկայացրեց ծրագրի արդյունքները վերջին տարիների կտրվածքով։«Եթե 2020 թվականին ծրագրով ծնվել էր 40 երեխա, 2021 թվականին՝ 76, 2022 թվականին՝ 128, 2023 թվականին՝ 159, ապա 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին արդեն 271 երեխա է ծնվել։ Նշեմ, որ հղիների կտրուկ աճ ունենք»,- եզրափակեց Ավանեսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի