Արտաքին 2 տարի առաջ - 10:28 25-07-2024

ՌԴ Կալուգայի մարզում Մի-28 ուղղաթիռ է կործանվել․ անձնակազմը զոհվել է

Ռուսաստանի Կալուգայի մարզում պլանային թռիչքի ժամանակ Մի-28 ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։

Գերատեսչության հաղորդմամբ՝ ուղղաթիռն ընկել է ամայի վայրում։ Ամբողջ անձնակազմը զոհվել է։

Նախնական վարկածով՝ ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Վթարի վայրում աշխատում են օպերատիվ խումբը, փրկարարները և ՌԴ օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։

Ավելի վաղ Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշան հայտնել էր, որ ավիավթարը տեղի է ունեցել Ժիզդրինսկի շրջանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ