Ներքին 2 տարի առաջ - 22:58 24-07-2024

Հրդեհ՝ Աբովյան քաղաքում հայտնի «Դարանի սար» կոչվող հատվածում․ shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի դիմացի «Դարանի սար» կոչվող հատվածում․ այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Աբովյանի թիվ 45 և Երևանի փրկարարական վարչության թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են 3-րդ փողոցում բնակվող հայր ու որդի, և հենց նրանց շնորհիվ է, որ կրակի տարածումը որոշ հատվածներում կախվել է, ապա ժամանած հրշեջները և Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի հանձնարարականով ժամանած քաղաքապետարանի աշխատակիցները մարել են կրակը։

Այրվել են մի քանի չոր ծառերի կոճղեր և խոտածածկ տարածք։ Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տեղում ծառայություն են կատարել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան