Ներքին 2 տարի առաջ - 21:36 24-07-2024

ԱԺ փոխնախագահը և Իտալիայի դեսպանը ՀՀ ազգային պատկերասրահում դիտել են գրաֆիկական ստեղծագործություններ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ հուլիսի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» խորագրով ցուցահանդես: Այն նվիրված է Իտալիայի ազգային տոնին՝ Հանրապետության հռչակմանը, հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

ԱԺ փոխնախագահն ու դեսպանը դիտել են ցուցադրությունում ներկայացված 14-20-րդ դարեր թվագրվող գեղանկարչական կտավներ, գծանկարներ ու փորագրություններ, քանդակի ու դեկորատիվ-կիրառական արվեստի ինքնատիպ գործեր: Ներկայացված են աշխարհահռչակ այնպիսի արվեստագետների ստեղծագործություններ, ինչպիսիք են Տինտորետտոն ու Ռիչչին, Գվերչինոն ու Ստրոցցին, Գվարդին, Կանալետտոն, քանդակագործներ Դոնատելլոն ու Կանովան, գծանկարի ու փորագրանկարչության վարպետներ Ֆարինատին ու Պիրանեզին, Կամբիազոն ու Պաննինին:

«Ինձ համար մեծ անակնկալ էր իմանալ, որ իտալացի նման հայտնի հեղինակների գեղեցիկ եւ ինքնատիպ գործեր են պահվում Ազգային պատկերասրահում: Սա մի հատված է, որն ավելի շատ ցուցադրելու կարիք ունի: Երախտագիտություն եմ հայտնում Իտալիայի դեսպանին նման նախաձեռնությամբ հանդես գալու, ինչպես նաեւ պատկերասրահի անձնակազմին` ցուցադրությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հույս ունեմ, որ նման նախաձեռնությունները շարունակական կլինեն, եւ դեռ առիթներ կունենանք նմանատիպ ցուցադրությունների այցելելու»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Ցուցահանդեսը բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Հայաստանում Իտալիայի դեսպանության համագործակցությամբ:

ԱԺ փոխնախագահն ու մեր երկրում Իտալիայի դեսպանը դիտել են նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացված հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գեղանկարչական եւ գրաֆիկական ստեղծագործությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան