Ներքին 2 տարի առաջ - 15:28 24-07-2024

ՀՀ-ում նոր էներգաբլոկ կառուցելու գործում Ֆրանսիայի մասնակցությունը կարևոր է. դեսպանն այցելել է ՀԱԷԿ

Հուլիսի 23-ին Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև ֆրանսիական «Ֆրամատոմ» ընկերությունից Հայաստան ժամանած մասնագետները:

«ՀԱԷԿ-ի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու կողմերին հետաքրքրող կարևոր հարցեր, անդրադարձ կատարվեց ՀԱԷԿ-ի գործունեության այն ոլորտներին, որտեղ հնարավոր է հայ-ֆրանսիական համագործակցությունը, ինչպես նաև նշվեցին այն աշխատանքներն ու նախագծերը, որոնք հաջողությամբ իրականացվել են ՀԱԷԿ-ում «Ֆրամատոմ» ընկերության հետ համատեղ՝ ֆրանսիական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Արդեն իրականացվող կամ մոտ ապագայում նախատեսվող ծրագրերի շարքում հատկապես կարևորվեց Հայաստանում նոր էներգաբլոկ կառուցելու նպատակով տարբեր երկրների հետ իրականացվող փոխգործակցությանը նաև Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը: ՀԱԷԿ-ի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց համագործակցել ֆրանսիական կողմի հետ այս կարևոր հարցում և ուսումնասիրել ռեակտորային տեխնոլոգիաների վերաբերյալ առաջարկները:

Հանդիպման ավարտին կողմերը ներկայացրին իրենց առաջարկությունները և հույս հայտնեցին, որ առաջիկայում հնարավոր կլինի արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն սկսել դիտարկված ոլորտներում»,- ասված է ՀԱԷԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան