Արտաքին 2 տարի առաջ - 11:55 24-07-2024

Հզոր Թայֆունը շարժվում է Թայվան, Ֆիլիպիններում 12 մարդ է զոհ գնացել

Թայվանում փակվել են գրասենյակները, դպրոցները և զբոսաշրջային վայրերը, քանի որ կղզուն է մոտենում հզոր թայֆուն, որը Ֆիլիպիններում առնվազն 12 զոհի և 600 000 մարդու տեղահանման պատճառ է դարձել։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Գաեմի» թայֆունն արդեն հորդառատ անձրևներ է առաջացրել Թայվանի մեծ մասում, իսկ հուլիսի 24-ի երեկոյան այն արդեն կհասնի Յլան հյուսիսային շրջան։ Ձկնորսական նավերին հրահանգել են վերադառնալ նավահանգիստ, իսկ ինքնաթիռով ճանապարհորդողները շտապել են հեռանալ կղզուց՝ նախքան փոթորկի մոտենալը։ Բազմաթիվ չվերթեր չեղարկվել են։ Փոթորկի պատճառով հետաձգվել են նաև Թայվանի օդուժի զորավարժությունները։

«Գաեմի» թայֆունը, որը Ֆիլիպիններում կոչել են «Կարինա», այնտեղ ուժգնացրել է սեզոնային մուսսոնային անձրևները։ Հորդառատ անձրևների պատճառով 5 օրվա ընթացքում Ֆիլիպիններում տասից ավելի սողանքներ և հեղեղումներ են տեղի ունեցել։ 600 000 տեղահանվածից 35 000-ը տեղափոխվել է ժամանակավոր ապաստարաններ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան