Ներքին 2 տարի առաջ - 11:05 24-07-2024

Հայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերում

Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 15 մարզիկով: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ ազգային թիմն այսքան փոքրաթիվ է: Սակայն հավաքականի կազմում բազմափորձ մարզիկներ են, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ:

Ստորևը ներկայացնում ենք Օլիմպիական խաղերում հայ մարզիկների ժամանակացույցը.

Հուլիսի 27-ին` Էլմիրա Կարապետյան. հրաձգության որակավորման փուլ. հուլիսի 28-ին` եզրափակիչ:


Հուլիսի 27-ին` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան. մարմնամարզության հենացատկի և օղակների վարժությունների որակավորման փուլ:

Հուլիսի 27-ին` Վարսենիկ Մանուչարյան. լողի որակավորման փուլ և եզրափակիչ:

Հուլիսի 29-ին` Դավիթ Չալոյան. բռնցքամարտի որակավորման փուլի մեկնարկ:

Հուլիսի 30-ին` Արթուր Բարսեղյան. լողի որակավորման փուլ և եզրափակիչ:

Օգոստոսի 4-ին` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյանը. մարմնամարզության եզրափակիչներ:

Օգոստոսի 6-ին` Մալխաս Ամոյան, Արթուր Ալեքսանյան. ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտեր, եզրափակիչը` օգոստոսի 7-ին:

Օգոստոսի 7-ին` Երվանդ Մկրտչյան. աթլետիկայի 800 մետր վազքի որակավորում:

Օգոստոսի 7-ին` Սլավիկ Գալստյան. ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտեր, եզրափակիչը` օգոստոսի 8-ին:

Օգոստոսի 8-ին` Արսեն Հարությունյան. ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտեր, եզրափակիչը` օգոստոսի 9-ին:

Օգոստոսի 9-ին` Անդրանիկ Կարապետյան. ծանրամարտի մրցաշար:

Օգոստոսի 10-ին` Գարիկ Կարապետյան, Վարազդատ Լալայան. ծանրամարտի մրցաշարեր:

Օգոստոսի 10-ին` Վազգեն Թևանյան, ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտերը, եզրափակիչը` օգոստոսի 11-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում