Ներքին 2 տարի առաջ - 21:38 23-07-2024

Երևանում «Hyundai Elantra»-ն պայթել է․ վիրավորին օգնության է հասել ավտոբուսի վարորդը․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «Թումանյան» շաուրմայանոցի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով ավտոմեքենայի դիմապակին շպրտվել է, իսկ վարորդը, ում առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 43 երթուղու ավտոբուսի վարորդը, ավտոբուսում պահվող կրակմարիչով (ագնետուշիտել) կարողացել է արագ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։

Այրվածքներ ստացած վարորդը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Այրվացքաբանության ազգային կենտրոն, սակայն վարորդի՝ դեպքի վայրում հավաքված ընկերներից մի քանիսն էլ նշում էին, որ այնտեղից նրան տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 34-ամյա Մհեր Կ․-ն է։

Այժմ պարզվում է, թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում պայթյուն տեղի ունեցել։

Ավտոմեքենան շահագործվում էր հեղուկ գազով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ